12:24 , 23 մարտ, 2016
The Sun-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է հզորացնել կենտրոնական հարձակվողի գիծը: Նշվում է, որ իսպանական ակումբը հետաքրքրված է «Էվերթոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով:
«Արքայական ակումբ»-ը պատրաստ է 75 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Մադրիդցիների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Լուկակուի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Բանակցությունները նախնական փուլում են, սակայն ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում: