Հայտնի է դարձել Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացրած մահապարտ ահաբեկիչների ինքնությունը


11:40 , 23 մարտ, 2016

Фото: DH

Բելգիայի ոստիկանությունը պարզել է Բրյուսելի ահաբեկչության երրորդ մասնակցի ինքնությունը, ով փախել է օդանավակայանից՝ պայթյունից անմիջապես հետո։ Պարզվել է, որ տեսախցիկներում հայտնված տղամարդը Նաջիմ Լաաշրաուին է՝ Փարիզի ահաբեկչությունների համար ռումբեր պատրաստողը, հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին:

 

Նաջիմ Լաաշրաուին, ով կասկածվում է 130 մարդու մահվան պատճառ դարձած փարիզյան ահաբեկչությունների համար ռումբեր պատրաստելու մեջ, հանգիստ դուրս է եկել Բրյուսելի օդանավակայանից՝ իր հանցակիցների իրականացրած պայթյունից հետո։

 

Նրա նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել 2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններին ներգրավվածության կասկածանքով։

 

Նրա հետքերն են հայտնաբերվել նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնաբերված մահապարտների գոտիների վրա, ինչպես նաև բնակարանում, որտեղ իրականացվել է հարձակման նախապատրաստությունը: Հայտնի է նաև, որ Լաաշրաուին որոշ ժամանակ անց է կացրել Սիրիայում, իսկ անցած տարվա սեպտեմբերին մյուս ահաբեկիչ՝ օրերս ձերբակալված Սալահ Աբդեսլամի հետ մեկնել է Հունգարիա:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը պարզել է Բրյուսելի օդանավակայանում իրենց պայթեցրած երկու ահաբեկիչների ինքնությունը: Դրանք եղբայրներ Խալիդ և Իբրահիմ Էլ-Բաքրաուիներն են:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Brussels bombers: (Pictured left to right) Brother Khalid El Bakraoui and Ibrahim El Bakraoui have been named as the airport suicide bombers and explosives expert Najim Laachraoui is the third man - still on on the run

First picture: Belgian brothers Ibrahim and Khalid El Bakraoui, left, have been named by the Belgian media as the two airport suicide bombers - their accomplice in white remains at large having walked out of the airport

Panic: A fire caused by one of the explosions in the terminal is tackled by airport staff with extinguishers surrounded by baggage and falling roof tiles

Cover: Belgian police are actively searching for Europes most-wanted man, who had been wearing a white coat, glasses and a hat - he was named today as Najim Laachraoui

Close up: This man is believed to be  Khalid El Bakraoui, seen at the airport and pictured wearing a black glove, believed to contain a detonator on his left hand

In detail: This man, believed to be Ibrahim El Bakraoui, said to have had a detonator, who later exploded his nail-shrouded device at Brussels Airport yesterday