Մասիսում ավտովթարից տուժած 3 երիտասարդներն Արբաթ գյուղից են, երկուսը` եղբայրներ


11:16 , 23 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Մասիսի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր տեղի ունեցած ավտովթարից մահացած 2  Արսեն Հոսեփյանը և Լևոն Հովսեփյանը եղբայրներ են՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներ: Երրորդ  տուժածը` Սարգիս Բադալյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում է,  նույնպես Արբաթից է: Այս մասին Tert.am–ին հայտնեց Արբաթի գյուղապետարանից։


«Լևոնը մեծ եղբայրն էր, Արսենը ժամկետային զինծառայող էր, արձակուրդ էր եկել՝  ընտանիքին տեսակցության, ունեն  նաև երրորդ եղբայր` Արմանը` 2005 թվականին ծնված»,– Tert.am–ին տեղեկացրին գյուղապետարանի՝ ավելացնելով, որ Հովսեփյան եղբայրների հայրը գտնվում է Ռուսաստանում, ուր մեկնել է արտագնա աշխատանքի: