Ոստիկանությունը սարսափազդու գտածո է հայտնաբերել Բրյուսելի հյուսիսում


10:34 , 23 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

Բելգիայի Սհարբեկ կոմունայում, որը «Զավենտեմ» օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, հզոր պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Ոստիկանները հաղորդել են, որ ռումբը քիմիական տարրերով էր լցոնված: Իրավապահների տվյլաներով, եթե ռումբը պայթեր, ապա հետևանքներն էլ ավելի լուրջ կլինեին, իսկ զոհերի թիվը՝ կաճեր երկու անգամ:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ այս պահի դրությամբ ահաբեկիչներն ընտրել են Եվրոպայի հատուկ ծառայություններում ամենաթույլ կողմը: Ռուսական հատուկ ծառայությունները զգուշացնում էին նրանց, որ ահաբեկչություններ են նախապատրաստվում: Բրյուսելում և Փարիզում հատուկ ծառայությունները պատրաստ չեն ահաբեկչական հարձակումները կանխելուն: Հանդուրժողականությունը հանգեցրել է նրան, որ հատուկ ծառայություններն անզոր են ահաբեկիչների դեմ»,- հայտարարել է հատուկ ծառայությունների պատմաբան Վալերի Մալեվանիյը:

Երեքշաբթի օրը՝ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մի շարք ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, ևս մոտ 200-ը՝ վիրավորվել: Երկու պայթյուններ են որոտացել օդանավակայանում, մյուսը՝ մետրոյում:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները: