Բոստոնում և Փարիզում ահաբեկչություններից փրկված ամերիկացին տուժել է Բրյուսելի ահաբեկչության ժամանակ


09:40 , 23 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները դարձել են 3-րդը 19-ամյա ամերիկացի Մեյսոն Ուելսի կյանքում: Մինչ այդ նա ողջ է մնացել Փարիզում նոյեմբերի 13-ին և 2013-ին Բոստոնում մարաթոնի ահաբեկչության ժամանակ: Այդ մասին հայտնել է դեռահասի հայր Չադ Ուելսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Դա ահաբեկչությունների նրա 3-րդ ալիքն է: Մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում, որում ոչ բոլորն են բարի և սիրող մարդ»,- ասել է նրա հայրը:


Չադ Ուելսի խոսքով՝ 2013-ին Բոստոնում որդու հետ միասին ինքը սպասել է կնոջը գրեթե եզրագծին մոտ գտնվող տանը, որտեղ հնչել է պայթյունը:

 

Ամուսինների խոսքով՝ իրենց որդին գտնվել է Փարիզում 2015թ. նոյեմբերի ահաբեկչությունների ժամանակ:


«Մեյսոնը մեզ միշտ վստահեցնում էր, որ անվտագ է և միշտ զգույշ է: Մենք միշտ նրան սովորեցրել ենք ցանկացած պարագայում իմանալ՝ որտեղ են գտնվում իր ծնողները, փորձել նկատել ամեն ինչ շուրջբոլորը և ուշադիր լինել այլ երկրներում ճանապարհորդության ժամանակ»,- նշել են ծնողները:


Ամերիկացիները Բրյուսելում ահաբեկչությունների ժամանակ եղել են օդանավակայանում: Մեյսոնը վնասվածքներ և այրվածքներ է ստացել։