ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Գերմանիայում. ԶԼՄ-ներ


05:28 , 23 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Գերմանիային ուղղված սպառնալիքներ են հրապարակել սոցիալական ցանցերում: Այս մասին հաղորդում է  Gazeta.ru-ն` հղում անելով  Bild գերմանական պարբերականին:

Նշվում է, որ հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդումները հայտնվել են Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներից ժամեր անց:

Իսլամիստների հաղորդագրություններից մեկում ասվում է. «Դուք ռմբակոծում էիք մեզ արևելքում, այնպես որ մենք ռմբակոծելու ենք ձեզ արևմուտքում»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բրյուսելում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը: