Գիտնականները ստեղծել են սպունգի պես փափուկ և մետաղի պես ամուր նյութ


03:28 , 23 մարտ, 2016

sponge-pads-cellulose-spongeՔորնելի համալսարանի գիտնականները մշակել են հիբրիդ նյութ, որն ունի ռետինե սպունգի փափկությունն ու ճկունությունը, և մետաղի ամրությունը, ինչպես նաև ինքնավերականգնման ընդունակությունները: Այդ մասին հոդվածը հրապարակված է Advanced Materials ամսագրում:

Նոր հիբրիդային նյութը կազմված է համաձուլվածքից, որը ստացել է «Ֆիլդի մետաղ» անվանումը, և ծակոտկեն սիլիկոնային փրփուրից: «Ֆիլդի մետաղ»-ի առավելությունը նրա հալման ցածր ջերմաստիճանն է` 62.2 ºC, և բաղադրությունում կապարի բացակայությունը:

Հետազոտության հեղինակների կարծիքով` նոր մետաղը կարող է օգտագործվել ռոբոտատեխնիկայում: Մետաղի հատուկ հատկությունները թույլ կտան ստեղծելու ամուր և ձևը փոխելու ընդունակ ռոբոտներ, օրինակ՝ թռիչքի ընթացքում թևերի ձևը փոխող ինքնաթիռներ: