Ճանապարհի այս հատվածում բազմաթիվ վթարներ էին տեղի ունենում. ահա, թե ինչ լուծում գտան այս կանայք (photo)


03:28 , 23 մարտ, 2016

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ճանապարհային երթևեկությունը բավականին լարված է: Քանի որ այստեղ վեց միլիոն մարդ է ապրում:

Հատկապես, մինչև վերջերս, շատ վատ համբավ էր վայելում երթևեկելի ճանապարհային հատվածներից մեկը, որտեղ գրեթե ամեն օր վարորդները հետիոտներին վրաերթի էին ենթարկում:

 

Այդ ժամանակ տեղացի նկարչուհիներ Սաումիա Պանդիա Տխակկարը և Շակունտալա Պանդիան մտածեցին, թե ինչպես կարելի է նվազեցնել այդ հատվածում տեղի ունեցող վթարների քանակը: Նրանք հենց անցումի դիմացի հատվածում օրիգինալ եռաչափ գրաֆիտիներ նկարեցին: Դեպի չարաբաստիկ հատվածը երթևեկող վարորդներին թվում է, թե ճանապարհին բետոնի աղյուսներ են դրված:

Գրաֆիտիի արդյունքն ուղղակի ապշեցնող էր: Համաձայն վիճակագրության, երեք ամիսների ընթացքում վթարների քանակն այդ հատվածում նվազել է վեց անգամ:

«Առաջին անգամ, երբ տեսա այդ գրաֆիտին, ինձ թվաց ճանապարհի վրա ինչ-որ աղյուսներ են և ես դանդաղեցրեցի մեքենայի ընթացքը: Սակայն մոտենալով հասկացա, որ դրանք ուղղակի եռաչափ նկարներ են: Հիմա այդ հատվածով անցնելիս, թեկուզ գիտեմ, որ դա ուղղակի նկար է, բայց ինքնաբերաբար միշտ դանդաղեցնում եմ մեքենայի ընթացքը»,- ասում է վարորդներից մեկը:

Ահմադաբադի իշխանություններն ուղղակի հացած են աղջիկների աշխատանքով: Նրանք նկարչուհիներին առաջարկել են նման գրաֆիտիներ նկարել դպրոցին կից ճանապարհների վրա: Իհարկե աղջիկիները մեծ սիրով համաձայնել են: