02:48 , 23 մարտ, 2016
Lurer.com–ը գրում է.
Միլիարդատեր Ալեսանդրո Պրոտոյի ընկերությունը դատական հայց է ներկայացրել Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դեմ:
Ընկերությունը հայտարարել է, որ պորտուգալացին 18.5 մլն դոլարով Նյու Յորքում իրենցից բնակարան է գնել: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները, սակայն, հերքել են տեղեկությունը՝ հայտարարելով, որ ընկերությունն օգտագործում է պորտուգալացու հեղինակությունն իր շահերի համար:
Այս հայտարարությունը վիրավորել է միլիարդատիրոջը, ով որոշել է դատական հայց ներկայացնել և պահանջել 10 մլն եվրո՝ կեղծ ինֆորմացիայի և զրպարտության համար: Հայցը դատարան ներկայացվել է երկուշաբթի:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ Ռոնալդուն հերքում է բնակարան գնելու փաստը, քանի որ այն նվիրել է Բադրի Հարիին և չի ցանկացել, որպեսզի ինֆորմացիան տարածում գտնի: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, երբ մեկնում է Մարոկկո՝ իր ընկերոջը՝ քիքբռնցքամարտիկ Բադր Հարիի հետ հանդիպելու:


