ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Երևանի Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում ուսումնական պարապմունքի ժամանակ կին վարորդը Nissan-ով տապալում գովազդային վահանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


02:08 , 23 մարտ, 2016

Shamshyan.com–ը գրում է.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security-Dream-Co-LTD ընկերությունը, որտեղ տեսախցիկը ֆիքսել է այսօր` մարտի 22-ին, Երևանի Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում ինչպես է ուսումնական պարապմունքի ժամանակ Nissan-ի կին վարորդը բախվում մեկ այլ ավտոմեքենայի, հետո դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալում գովազդային վահանակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, բախվել էին 29-ամյա Արամ Դանիելյանի վարած Honda մակնիշի 34 DA 444 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 239 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ի վարորդը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հարվածել խաչմերուկում տեղադրված գովազդային վահանակին՝ տապալելով այն: Nissan-ի կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Բացառիկ տեսանյութը՝ Security-Dream-Co-LTD