Այս տղամարդը որովայնի ցավերով դիմեց հիվանդանոց. բժիշկները ցնցվեցին՝ տեսնելով ռենտգեն հետազոտության արդյունքները (լուսանկարներ)


00:56 , 23 մարտ, 2016

Չինաստանի Ֆիչժոու քաղաքային հիվանդանոց է դիմել մի տղամարդ, ով բողոքել է որովայնի ցավերից: Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ հիվանդության պատճառը ապակե շիշն ու մետաղալարն են եղել:

Բժիշկների հարցումներին տղամարդը պատասխանել է, որ առողջ է և իր հիվանդության պատճառների վերաբերյալ գաղափար անգամ չունի:

Բժիշկները, ռենտգեն հետազոտություն են արել և ցնցվել են՝ լուսանկարներում տղամարդու աղիքներում շիշ և մետաղալար հայտնաբերելով:

Այդ ժամանակ տղամարդը խոստովանել է, որ շիշը ինքնուրույն է տեղադրել հետանցքի մեջ, սակայն հետագայում չի կարողացել այն դուրս բերել: Սարսափահար եղած նա հիշել է ձկնորսական հմտությունների մասին և փորձել մետաղալարով դուրս հանել շիշը:

Նրա գործողությունների արդյունքում աղքիներում շշի հետ միասին հայտնվել է նաև մետաղալարը: Վիրաբույժների ջանքերի շնորհիվ առարկաները տղամարդու մարմնից դուրս են բերվել: Սակայն դրանով խնդիրները չեն ավարտվել, քանի որ շիշն ու մետաղալարը վնասել են նրա աղիքները, և այժմ նա պետք է բուժման երկարատև կուրս անցնի: