Օբաման եւ Կաստրոն մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը


00:01 , 23 մարտ, 2016

OAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Լռության րոպեն հայտարարվել է Հավանայի մարզադաշտում, Կուբայի եւ հավաքականի եւ Ֆլորիդայի «Տամպա Բեյ Ռեյզ» թիմի միջեւ բեյսբոլի խաղից առաջ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Կուբայում խաղն արդեն պատմական են որակում: «Լատինաամերիկանո» մարզադաշտում, խաղի կուբացի կազմակերպիչների տվյալներով, շուրջ 50 հազար մարդ կա: Մարզադաշտ մուտքը միայն հրավիրատոմսերով է եղել, որոնք դպրոցներում եւ գերատեսչական հաստատություններում այդ մարզաձեւի սիրահարներին բաժանվել են ակումբների միջոցով: