23:53 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Բելգիայի ոստիկանությունը պարզել է այսօր առավոտյան Բրյուսելում իրականացված ահաբեկչության կազմակերպման 3 կասկածյալների ինքնությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդել է թագավորության դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լևը:
«Նրանցից երկուսը մեծ հավանականությամբ զոհվել են, մեկը փնտրվում է»,- մասնավորեցրել է բելգիացի դատախազը:
Նրա խոսքով` դեռ վաղ է խոսել Բելգիայի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունների և 2015-ի նոյեմբերին Փարիզի ահաբեկչության կապի մասին:
Ներկա պահին ստուգվում է «Իսլամական պետության» ներգրավվածությունը Բրյուսելի ահաբեկչության գործում, որի պատասխանատվությունն արդեն ստանձնել է ահաբեկչական խմբավորումը: