23:19 , 22 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Միլիարդատեր Ալեսանդրո Պրոտոյի անշարժ գույքի ընկերությունը դատի է տվել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ զրպարտանքի համար պահանջելով 10 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը:
Պրոտոյի ընկերությունը հայտնել էր, որ Ռոնալդուն Նյու Յորքում 18.5 միլիոն դոլարով բնակարան է գնել: Սական ֆուտբոլիստի ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկությունը: Proto Group-ն անարձագանք չի թողել հերքումը եւ դիմել է դատարան:
«Բնակարանը Ռոնալդուի անունով ձեւակերպելուց հետո նվիրաբերվել է ֆուտբոլիստի ընկեր Բադր Հարիին: Հավանաբար, այդ փաստի պատճառով ֆուտբոլիստը չի հաստատել, որը գնել է բնակարան: Գուցե, նա ունի դրդապատճառներ, որոնք կապված են նրա անձնական կյանքի հետ: Սակայն Proto Group-ը կպաշտպանի իր համբավը»,- ասվում է ընկերության հայտարարությունում: