Բարի լուր. 2.5-ամյա Սարգսի վիրահատությունը բարեհաջող է անցել


18:16 , 16 հունվար, 2013

Վերջապես շաաաաաաաատ լավ լուր փոքրիկ Սարգսի մասին... 

Հարգելիներս, քիչ առաջ անձամբ զանգ ստացա Գերմանիայից, փոքրիկ Սարգսի հայրիկից` Արման Ղահրամանյանից... Վիրահատությունը բարեհաջող իրականացվել է, հենց նոր երեխան դուրս է եկել նարկոզից: Ամեն ինչ լավ է ընթանում: Բոլոր հիմնական դժվարություններն անցյալում են: Փառք ԱՍՏԾՈ...