09:00 , 23 մարտ, 2016
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 500 գր
- թխվածքաբլիթ - 16 հատ (սավոյարդի)
- ձու - 4 հատ
- շաքարի փոշի - 80 գր
- աղ - 1 պտղունց
- սուրճ էսպրեսո - 1 բաժակ(թունդ)
- լիկյոր - 20 գր
- կակաո
Պատրաստման եղանակ
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Դեղնուցները շաքարի փոշու հետ հարում ենք, մինչև զանգվածը սպիտակի։

- Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն փայտե գդալով խառնում ենք, այնուհետև միացնում ենք դեղնուցներին։

- Սպիտակուցները աղի հետ հարում ենք` մինչև պինդ փրփուր(8-15 րոպե հարում ենք) ստանանք և զգուշորեն խառնում ենք պանրա-դեղնուցային զանգվածին։

- Մեկ բաժակ թունդ էսպրեսսո ենք պատրաստում, ավելացնում ենք լիկյորն ու խառնում ենք։

- Փոքրիկ ձևամանների կամ բաժակների մեջ` 1/4 չափով կրեմ ենք լցնում։

- Թխվածքաբլիթը սուրճի մեջ թաթախում ենք, բայց այնպես, որ այն իր մեջ ներծծի մի քիչ հեղուկ, սակայն ամբողջությամբ չփափկի։ Թխվածքաբլիթները դնում ենք կրեմի վրա։

- Ծածկում ենք մնացած կրեմով։

- Վրան կակաոյի փոշի ենք ցանում։

- Առնվազն 4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, ապա մատուցում ենք։

Եթե մեկ ընդհանուր ձևամանի մեջ եք տիրամիսու պատրաստելու, ապա ձևամանի վրա եք լցնում կրեմի 1/3 մասը, այնուհետև վրան եք դնում սուրճի մեջ թաթախած թխվածքաբլիթների կեսը, այնուհետև լցնում եք մնացած կրեմի կեսը, վրան շարում թխվածքաբլիթների մյուս կեսը, այնուհետև լցնում եք մնացած կրեմն ու վրան կակաո կամ քերած շոկոլադ եք ցանում։ Ահա և վերջ: