Սավչենկոյին փոխանակելու որոշումը կկայացնի Պուտինը


22:06 , 22 մարտ, 2016

_73662743_peskov1024Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը կգործի ազգային օրենսդրությանը համապատասխան` Սավչենկոյին Երոֆեեվի և Ալեքսանդրովի հետ փոխանակելու հարցում:

Այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Ռուսական կողմը կգործի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, մնացած հարցերում որոշում կարող է կայացնել միայն նախագահը: Ինչպիսին, դեռևս չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ էր արել Սավչենկոյին փոխանակել Երոֆեեվի և Ալեքսանդրովի հետ: