21:59 , 22 մարտ, 2016
Ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, ում ռուսական դատարանը դատապարտել է 22 տարվա ազատազրկման, մտադիր է վերսկսել հացադուլը դատարանի վճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Սավչենկոյի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
«Դա սպորտ չէ, Սավչենկոն կարծում է, որ ռուսաստանյան իշխանությունների վրա միայն այդկերպ կարող է ազդել: Նա չի հրաժարվի հացադուլի մտքից որոշման ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` 10 օրից: Խոսքը չոր հացադուլի մասին է», - ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Դոնեցկի քաղաքային դատարանը ժամեր առաջ հնչեցրել է ուկրաինուհի օդաչու Սավչենկոյի դատավճիռը` վերջինիս դատապարտելով 22 տարվա ազատազրկման և 30.000 ռուբլու չափով տուգանքի:
Նախօրեին նույն դատարանի որոշմամբ` Սավչենկոն մեղավոր էր ճանաչվել Դոնբասում ռուս լրագրողների սպանության գործով: Ինքը Սավչենկոն իրեն մեղավոր չի համարում:
Հիշեցնենք, որ Սավչենկոն հացադուլ էր հայտարարել նաև մարտի 3-ին, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: