21:12 , 22 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մակեդոնիայի հանրապետությունը ապրիլի 4-ին կսկսի Հունաստան արտաքսել մոտ 1,6 հազար անօրինական ներգաղթյալի, որոնք գտնվում են «Վինոյուգ» եւ «Տաբանովցե» տարանցիկ ճամբարներում` երկրի համապատասխանաբար հարավային եւ հյուսիսային սահմաններին:
Ինչպես հայտնում է մակեդոնական համացանցային Mkd.mk պորտալը` վկայակոչելով իր աղբյուրներին, Մակեդոնիան կարիք չի ունենա հունական իշխանությունների հետ համաձայնեցման պրոցեդուրա անցկացնել միգրանտներին նրանց տարածք վերադարձնելու համար: