Բրյուսելի ահաբեկչություններից տուժել է Եվրախորհրդարանի երեք աշխատակից


20:30 , 22 մարտ, 2016

CeI7QhSWoAAkUqaAraratnews.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի երեք աշխատակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել Բրյուսելի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի» գործակալությունը, միգրացիոն գործերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ում պատասխանատվության շրջ անակում են գտնվում նաև անվտանգության հետ կապված հարցերը, Եվրախորհրդարանի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ գտնվում է ճգնաժամային կենտրոնում և բանակցություններ է վարում ԵՄ երկրների, այդ թվում ԵՄ-ն նախագահող Ֆրանսիայի և Հոլանդիայի ներքին գործերի նախարարների հետ:

Ավրամոպուլոսի և Յունկերի խնդիրն է` կոորդինացնել ԵՄ անվտանգության բոլոր ծառայությունների աշխատանքը` իրավիճակը գնահատելու և հնարավոր նոր հարվածներին հակազդելու համար: