19:16 , 22 մարտ, 2016
168.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին միավորվել ահաբեկչության դեմ հաղթանակ տանելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Միաժամանակ Օբաման ավելացրել է, որ ամերիկացիների մտքերն ու աղոթքները Բելգիայի հետ են Բրյուսելի ահաբեկչությունից հետո, որին զոհ են գնացել 34 մարդ:
«Մենք պետք է միասին լինենք ահաբեկչության չարիքի դեմ պայքարում՝ անկախ ազգությունից, ռասայից ու հավատքից: Մենք կարող ենք եւ կհաղթենք նրանց, ովքեր սպառնում են ամբողջ աշխորհում մարդկանց անվտանգությանն ու պաշտպանվածությանը»,- ասել է նա: