Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում


18:52 , 22 մարտ, 2016

Բելգիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները ԹուրքիայումBarometer.am-ը գրում է.

Բրյուսելում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Բելգիան փակել է Թուրքիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունները, փոխանցում է թուրքական Hurriyet-ը։

Անկարայում Բելգիայի դեսպանատունը և Ստամբուլում Բելգիայի հյուպատոսությունը Բրյուսելի ահաբեկչություններից հետո փակվել են:

Չեղյալ են հայտարարվել այսօր և վաղը ծրագրված վիզային ընթացակարգերը։