Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են


17:54 , 16 հունվար, 2013

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 16-ին՝ ժամը 17.45-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: