Ոստիկանության գործառույթների բացարձակ անիմացություն և մասնագիտական մոտեցումների բացակայություն


18:03 , 22 մարտ, 2016
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս այսուհետ իրենց նեղություն չտալ ոստիկանությանը վերաբերող որևէ հարցով դիմելու իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին: Պարզապես կարող եք վերցնել վերջին տարիներին ոստիկանության վերաբերյալ նրա ցանկացած կարծիք ու հրապարակում, որտեղ անփոփոխ սուբյեկտիվիզմ ու կանխակալություն է, անփոփոխ զազրախոսություն համակարգի ղեկավարի հանդեպ, ոստիկանության գործառույթների բացարձակ անիմացություն և մասնագիտական մոտեցումների բացակայություն: Ուստի, կրկնում եմ, լրագրողները կարող են իրենց հոգս չպատճառել և օգտվել հիշյալ իրավապաշտպանին քոփի փեյստ անելու պարզ եղանակից: