17:42 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն:
Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:
Ինչ վերաբերում է հակառակ երթուղով ՀՀ ժամանողներին, ապա ըստ Գրձելյանի՝ նրանք, ովքեր թռել են Բելգիայից, թռել են, իսկ մնացածների չվերթները հասկանալի պատճառներով հետաձգված են:
Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչներն այսօր պայթյուններ են իրականացրել, որի հետևանքով մոտ երեք տասնյակ զոհ կա և 130 վիրավոր: Իսկ Բրյուսելի օդանավակայանը բոլոր ուղղություններով փակ է։