17:06 , 22 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
"Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է askanews իտալական գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապ ունեցող Amaq գործակալությանը։
Հիշեցնենք, որ Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը հայտնել էր, որ Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, 81-ը` վիրավորվել:
Իսկ Բրյուսելի Տրանսպորտի վարչությունը հայտարարել էր, որ "Մալբեկ" կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 55-ը` վիրավորվել: