16:30 , 22 մարտ, 2016
Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ մաքուր, առանց լայն ծակոտիների և սև կետերի մաշկ։ Բարեբախտաբար կան բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել այս խնդիրներից և ունենալ գեղեցիկ մաշկ։
Healthy food team-ը ներկայացնում է մաշկի սև կետերից ազատվելու արդյունավետ տարբերակ, որի համար անհրաժեշտ է՝
• Անանուխով ատամի մածուկ
• Աղ
• 2-3 սառցե խորանարդ։
Աղն ու ատամի մածուկը խառնել և քսել խնդրահարույց հատվածներին։ Պահել 5 րոպե՝ մինչև չորանա։ Ապա ձեռքերը թրջել և կատարել շրջանաձև շարժումներով մերսումներ։ Լվանալ մաշկը և սառցե խորանարդներով մերսել մաշկը, որը թույլ կտա փակել մաշկի ծակոտիները և կկանխի սև կետերի կրկին առաջացումը։
Զգուշությամբ, առանց տրորելու սրբել մաշկը և վերջ՝ զմայլվեք Ձեր մաքուր մաշկով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ