16:06 , 22 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
ՀԺԱՄ կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գալստյանն այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներում հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքում «փոքր կուսակցությունների համար ստեղծվում են արհեստական խոչընդոտներ»:
Երիտասարդը հատկապես վկայակոչեց օրինագծի այն դրույթը, որի համաձայն, ցուցակներում կուսակցությունն ընդգրկում է ոչ պակաս 80 և ոչ ավել, քան 300 թեկնածու: Իսկ ինչ վերաբերում է տարածքային ցուցակին, ապա բոլոր 13 ընտրատարածքների համար, կուսակցությունը պետք է ունենա ընդհանուր առմամբ 65 թեկնածու:
«Դա փոքր կուսակցությունների համար արհեստական խոչընդոտ է», -հայտարարեց ՀԺԱՄ-ի ներկայացուցիչը:
Արձագանքելով երիտասարդ ՀԺԱՄ-ականին, օրինագծի հեղինակը նկատեց, որ Ազգային ժողովը «մեծ ու լուրջ» կուսակցությունների տեղ է: «Ներեցեք, թող կոպիտ չհնչի, բայց Ազգային ժողովը լուրջ և մեծ կուսակցությունների տեղն է», -դիմելով երիտասարդին, ասաց Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ