Եվրահանձնաժողովը Բրյուսելի ահաբեկչություններից հետո բարձրացրել է սպառնալիքի մակարդակը՝ մինչև «նարնջագույն»


15:52 , 22 մարտ, 2016

Եվրահանձնաժողովը Բրյուսելի ահաբեկչություններից հետո բարձրացրել է սպառնալիքի մակարդակը՝ մինչև «նարնջագույն»168.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը Բրյուսելի ահաբեկչություններից հետո աշխատակիցների համար անվտանգության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է «դեղինից» մինչև «նարնջագույն», Sputnik գործակալության հետ զրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում տեղի ժամանակով ժ. 08.00-ին: Իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Բելգիայի վարչապետը պայթյուններն անվանել է ահաբեկչություններ: