Գուշակի ծառայությունները մեր օրերում շատ պահանջված են


15:50 , 22 մարտ, 2016

Օրեր առաջ մի հայտարարություն տեսա ֆեյսբուքում, որտեղ նշվում էր, որ բախտագուշակ այսինրը փոխում է ընդունելության ժամերը և այսուհետ ընդունելու է այսինչ օրերին և միայն այսինչ ժամերին:
Եվ գրառման տակը լիքը մարդիկ ուզում էին ճշտել, թե որտեղ է այդ նոր տեղը, ինչպես կարելի է հանդիպել մոգական գիտությունների այդ վարպետին և այլն:
Հիշում եմ, մի երիտասարդ աղջիկ գրել էր, որ ուզում է գա իր ապագա երեխայի սեռն իմանա:
Մոտս հարց առաջացավ. նման ծառայությունները մեր օրերում իրո՞ք այդքան պահանջված են: Երևի կյանքից հետ եմ մնացել: Մի հազար տարով:

Հ.Գ. Միևնույն է, քննությունների արդյունքները գուշակել ոչ մեկի մոտ չի ստացվի: