15:34 , 22 մարտ, 2016
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության նիստում դատապարտել է Բրյուսելում իրականացված ահաբեկչությունները:
«Ես կտրականապես դատապարտում եմ այսօր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները, ցավակցում եմ Բելգիայի կառավարությանը, ժողովրդին և հայտարարում եմ, որ Թուրքիան մշտապես կգտնվի նրա կողքին։ Մենք պետք է վճռականորեն համախամբվենք ահաբեկչության դեմ պայքարի շուրջ։ Բոլորին համախմբման կոչ եմ անում մարդկության դեմ ուղղված ամեն տիպի գործողությունների դեմ»,- ասել է նա։
Դավութօղլուն չի մոռացել հիշատակել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)՝ ընդգծելով, որ նրա դեմ պայքարում զոհվում են անվտանգության ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական անձինք, ավերվում են քաղաքներ։