Բելգիայի վարչապետը ահաբեկչության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել


15:28 , 22 մարտ, 2016

Belgium-Prime-Mini_3507193bAraratnews.am-ը գրում է.

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է RTBF-ն:

Վարչապետը հաստատել է, որ երկրի մայրաքաղաքում երկու ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել` օդանավակայանում և մետրոյում:

Բացի այս, վարչապետի խոսքով, իշխանությունները պարզել են, որ պայթյուններից առնվազն մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Հիշեցնենք, որ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 28-ի: