Իսլամիստները հարձակվել են Սոմալիի ռազմաբազայի վրա. սպանվել է 73 զինծառայող


15:08 , 22 մարտ, 2016

Իսլամիստները հարձակվել են Սոմալիի ռազմաբազայի վրա. սպանվել է 73 զինծառայող168.am-ը գրում է.

Սոմալիում ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալները հարձակվել են ռազմաբազայի վրա, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 73 զինծառայող, հայտնում է Press TV-ն:

Հաղորդվում է, որ բազան տեղակայված է եղել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից 40 կմ հեռավորության վրա:

Սոմալիից զինվորական պաշտոնյան հաստատել է իսլամիստների կողմից բազայի վրա հարձակման փաստը, սակայն չի նշել զոհերի թիվը:

Սոմալիի կառավարության պաշտոնյաները, իրենց հերթին, հայտնել են, որ հարձակումը հետ է մղվել: