Բելգիայի հետախուզությունն իմացել է պատրաստվող հարձակման մասին. ԶԼՄ-ներ


14:18 , 22 մարտ, 2016

1394487607Բելգիայի հետախուզությունն արդեն երկուշաբթի տեղեկություններ է ունեցել պատրաստվող հարձակման մասին, սակայն ահաբեկչությունների տեղն ու ժամանակն անհայտ են եղել: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին ոստիկանությունում:

Երեքշաբթի տեղի ժամանակով 08:00-ին մոտ Բրյուսելի օդանավակայանի մեկնման սրահում որոտացած երկու պայթյունները 17 մարդու կյանք են խլել, մոտ երկու տասնյակ մարդ վիրավորվել է։