Գերությունից վերադարձած 25-ամյա Անդրանիկը հոգեբուժարանում է հայտնվել


13:46 , 22 մարտ, 2016

Գերությունից վերադարձած 25-ամյա Անդրանիկը հոգեբուժարանում է հայտնվել. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

2015 թվականի նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձված Անդրանիկ Գրիգորյանը հոգեբուժարանում բուժում է ստանում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցւմ ասացին նրա համագյուղացիները:

Նրանց խոսքով, ծնողները հիմա կարողանում են հանդիպել տղայի հետ, բայց Անդրանիկի վարքագծում շատ բան է փոխվել: Հետեւաբար, բուժման կուրսեր է անցնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրանիկի հարազատները նրա՝ հայրենիք վերադառնալուց 3 ամիս անաց վերջապես հանդիպել են նրան, բայց նա ծնողներին չի ճանաչել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Բերդաշենի բնակիչները: Հայտնել էինք նաեւ, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանում գերությունից հայրենիք վերդարձած Անդրանիկը դեռ անազատության մեջ է: Ավելին՝ ծնողները չէին կարողանում նրան տեսակցել, քանի որ արգելված է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը: Քննվում է գործը, թե նա ինչպես է հայտնվել հակառակորդի կողմում՝ միտումնավոր է անցել, թե այլ պատճառներ կան: Անդրանիկը հիվանդանոցից դուրս էր գրվել եւ տեղափոխվել Շուշիի մեկուսարան. կալանավորված էր:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը, հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել էր, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ: Վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից: