Ըստ LifeNews.ru-ի աղբյուրների ահաբեկչությանը ՀՆԱՐԱՎՈՐ Է մասնակցել են Բելառուսից գնացած երկու եղբայրներ


13:43 , 22 մարտ, 2016

Լայֆնյուզը գրում է, որ ՌԴ հատուկ ծառայությունները հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություններ էին հայտնել Բելգիայի իշխանություններին։ Կայքը նշում է, որ ԻՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ հայտնում են, որ ահաբեկչությանը ՀՆԱՐԱՎՈՐ Է մասնակցել են Բելառուսից գնացած երկու եղբայրներ։

Ի՞նչ ենք անում մենք։ Ճիշտ է, չենք հավատում այս տեղեկությանը, քանի որ աղբյուրը նյութում նշված չէ։ «Չենք հավատում»-ը չի նշանակում, որ այդ տեղեկությունը չի կարող ճիշտ լինել։ Ուղղակի սպասում ենք, մինչև ուրիշ աղբյուրներ ևս հաստատեն այն։