Օլանդը Բրյուսելի ահաբեկչության առնչությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել


13:32 , 22 մարտ, 2016

FRANCE-GOVERNMENT-HOLLANDEAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն կանցկացնի Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակման առնչությամբ, հաղորդում է BFM-ը:

Նշվում է, որ նիստին կմասնակցեն Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ուրիշներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյուններ են որոտացել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններից մեկում: