Ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր


13:26 , 22 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է  շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով  հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար  հա պտղատու այգիներ: Նման տվյալներ է հրապարակել Ջրային տնտեսության պետական կոմիտեն:

«Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.

1. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր.
- 31-րդ դիտակետից՝  6.0 խմ/վրկ ելքով,
- Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով:
Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

2. Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է  Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ