Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով. Տիգրան Բալայան


13:20 , 22 մարտ, 2016

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Բրյուսելու տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։
 

Նա, մասնավորապես, գրել է. «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»։


Հիշեցնենք, որ քիչ առաջ Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են եղել, որոնք  իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։  Բելգիական VRT լրատվամիջոցը հայտնում է Բրյուսելի օդանավակայանում առնվազն 13 զոհի և 35 վիրավորի մասին: