13:13 , 22 մարտ, 2016
Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երրորդ պայթյունը: Այդ մասին հայտնում է RBTF հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելի մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն։ Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին:
Նախորդ երկու պայթյունները տեղի են ունեցել Մալբեկ և Շուման կայարաններում:
Հաղորդվում է, որ կենտրոնական կայարանից մարդիկ տարհանվում են։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մետրոյի երկու կայարաններում պայթյունների մասին:
Բրյուսելի իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տներում՝ օդանավակայանում և մետրոյի կայարաններում տեղի ունեցած պայթյուններից հետո: