Բրյուսելի մետրոյում որոտացել է երկրորդ պայթյունը


13:05 , 22 մարտ, 2016

Բրյուսելի մետրոյում որոտացել է երկրորդ պայթյունը։ Մաալբեկի կայարանի պայթյունից հետո, պայթյուն է գրանցվել Շումանի կայարանում, որը գտնվում է Եվրոհանձնաժողովի և Եվրոպական Խորհրդի ադմինիստրատիվ շենքերի մոտ։ Սա արդեն թվով 4-րդ պայթյունն է Բրյուսելում։

Բելգիական պարբերականները հաղորդում են, որ օդանավակայանում իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչ, սակայն մինչև պայթյունը օդանավակայանում հնչել են կրակոցներ ու արաբերեն գոռգոռոցներ։

Տա աստված, որ սրանով պայթյունների շղթան դադարի, առանց այն էլ, սա Եվրոպայի պատմության խոշորագույն շղթթայական ահաբեկչական ակտերից մեկն է ու առայժմ զիջում է միայն Փարիզյան ահաբեկչությանը, բայց զոհերի ու վիրավորների մասին տվյալները դեռ թարմացվում են․․․