12:38 , 22 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ պայթյուն է տեղի ունեցել Մալբեկ կայարանում, ճյուղի երթևեկությունը դադարեցվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ:
The Guardian-ը՝ վկայակոչելով STIB/MIVB-ին՝ Բրյուսելի հանրային տրանսպորտի օպերատոր ընկերությանը, հաղորդում է, որ Բրյուսելում փակվել է ողջ մետրոյի համակարգը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Բելգիայում ահաբեկչական վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:
Ավելի վաղ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Նյութին առնչվող բոլոր նորությունները՝ այստեղ։