Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյունից հաշված ժամեր անց պայթյուն է որոտացել Բրյուսելի մետրոյի Մաելբեկ կայարանում (Photo)


12:38 , 22 մարտ, 2016

Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյունից հաշված ժամեր անց, պայթյուն է որոտացել Բրյուսելի մետրոյի Մաելբեկ կայարանում, որը գտնվում է ԵՄ հիմնական գրասենյակների մոտ։

Զոհերի ու տուժածների մասին դեռ ոչ մի լուր չկա, բայց օդանավակայանի պայթյունների մասով հայտնի է, որ այս պահի դրությամբ կա առնվազն 11 զոհ ու 25 վիրավոր, սակայն ականտեսներ վկայությամբ, այս թիվը շատ ցածր է իրականության համեմատ։

Պարզապես սարսափլի է հետևել Եվվրոպայից եկող լուրերին ու ամենաահավորն այն է, որ ամենայն հավանակնությամբ, սա դեռ միայն սկիզբն է․․․