12:02 , 22 մարտ, 2016
Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել՝ փոխանցում է RTBF հեռուստաալիքը։ Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։
Ականատեսների հաղորդմամբ՝ կան մի քանի վիրավորներ։ Պայթյունները որոտացել են մեկնումի սրահում։
Նշվում է, որ օդանավակայանի շենքից իրականացվում են տարհանման աշխատանքներ։ Բոլոր չվերթները չեղարկվել են։
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի մանրամասները։
Դեպի օդանավակայան ուղևորվող գնացքների երթևեկությունը դադարեցվել է։