10:50 , 22 մարտ, 2016
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի բացառել Հավանայում սեփական հյուրանոց կառուցելու հնարավորությունը և կարծում է, որ Կուբայի տնտեսության վերականգնման համար առաջիկա 4 տարում կպահանջվի առնվազն 4 տրիլիոն դոլար։ Այս մասին նա ասել է СNN-ի եթերում։
«Այո, ես կարող եմ բացել այն Հավանայում, երբ ժամանակը գա»,- ասել է մագնատը՝ պատասխանելով հեռուստաընկերության հարցերին։
Նա հստակեցրել է, որ նման քայլ կձեռնարկի այն դեպքում, եթե դա ապահովի 48 տոկոսի շահութաբերություն, սակայն հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում է Կուբայի տնտեսությունը, պետք է հստակեցնել ռիսկերը՝ ասել է նա։ «Սակայն դա կարող է աշխատել։ Ես ներուժ տեսնում եմ Կուբայում»,- նշել է քաղաքական գործիչը։