ՄԱԿ-ը կոչ է արել Նովրուզի տոնին վերականգնել միասնությունը մշակույթների միջև


09:00 , 22 մարտ, 2016

Խաղաղության ու միասնության ոգին, որն ընկած է Նովրուզի հիմքում, հատկապես կարևոր է գլոբալ փոփոխությունների ու անորոշության շրջանում՝ ասվում է ՄԱԿ-ի կայքում հայտնված հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տոնի առիթով իր ուղերձում հայտարարել է, որ այդ տոնը հիշեցում է առ այն, որ մենք կիսում ենք ընդհանուր ճակատագիր և պետք է աշխատենք հանուն բոլորի համար ավելի լավ ապագայի։

Տոնը միջազգային կարգավիճակ է ստացել 2010 թվականին։ Այսօր մոլորակի ավելի քան 300 մլն բնակիչներ տոնում են Նովրուզը։