08:15 , 22 մարտ, 2016
Մալիի մայրաքաղաք Բամակոյում գրոհայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ տեղակայված է ռազմական նախապատրաստության Եվրամիության առաքելությունը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հետ մղել հարձակումը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ մարտի 21-ին: Չորս գրոհայիններ փորձել են ներթափանցել շենք, սակայն հյուրանոցի անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել:
Առաքելությունում նշել են, որ հարձակման արդյունքում աշխատակիցներից ոչ ոք չի տուժել և չի վիրավորվել:
Մալիի անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նախարար Սալիֆ Տրաորեի խոսքով՝ հարձակվողներից մեկը սպանվել է, ևս երկուսը ձերբակալվել են և արդեն հարցաքննվում են:
Թե ով է կանգնած հարձակման ետևում՝ հայտնի չէ: