Ռոքֆելլերի և Դիսնեյի ժառանգները առաջարկում են բարձրացնել իրենց և նյույորքցի այլ մեծահարուստների հարկերը` աղքատությունը վերացնելու համար


06:15 , 22 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ում 40 միլիոնատերերից կազմված խումբը` Walt Disney-ի հիմնադրի թոռնուհի Աբիգայիլ Դիսնեյի  և Ռոքֆելլեր ընտանիքի 4-րդ սերնդի ներկայացուցիչ Սթիվեն Ռոքֆելլերի  գլխավորությամբ, նամակ է գրել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին` խնդրելով  բարձրացնել նահանգի հարուստ բնակիչներից գանձվող հարկը աղքատության դեմ պայքարելու և ճանապարհային ենթակառուցվածքները բարելավելու համար:

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը` մեծահարուստների կազմած ծրագրի համաձայն, որն ստացել է  One percent tax անվանումը, առաջարկվում է բարձրացնել Նյու Յորք նահանգի ամենահարուստ բնակիչների հարկը։

«Որպես Նյու Յորքի բնակիչներ, ովքեր օգուտ են քաղել նահանգի տնտեսական դինամիկայից, մենք հնարավորություն և պարտավորություն ունենք վճարելու արդար բաժինը` ընթացիկ հարկերը և ավելին», - ասվում է նահանգապետին ուղղված նամակում:

Ըստ ծրագրի` նախատեսվում է բարձրացնել 665 000 դոլարի և ավելի եկամուտ ունեցողների հարկադրույքը: