05:49 , 22 մարտ, 2016Շատերը կհամաձայնեն, որ խանութից գնած լոլիկների և այգում աճած լոլոիկների միջև մեծ տարբերություն կա: Եվ իհարկե ոչ ոք չի հրաժարվի սեփական ձեռքերով աճեցրած լոլիկներից:
Նույնիսկ նախկինում երբեք հողագործությամբ չզբաղված մարդը կարող է իրեն ապահովել համեղ լոլիկներով: Մեր այսօրվա տեսանյութի հերոսը որոշել է սեփական փորձով ապացուցել դա:
Նա վերցրեց մեկ լոլիկ, այն կտրատեց չորս շերտերի, դրեց այդ շերտերը դույլի մեջ և վրան պարարտանյութ լցրեց: Ընդամենը 10 օր հետո բանջարեղենը սկսեց աճել: Ինձ թվում է՝ այս տղան նույնպես ապշել էր իր կատարած բացահայտումից: