Դոնի Ռոստովում ինքնաթիռի կործանման նոր վարկած է առաջ քաշվել


04:17 , 22 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել բարձրության կարգավորման ղեկի՝ սառելու հետևանքով արգելափակումը, գրում է korrespondent.net-ը: 

Պարբերականը փոխանցում է, որ ղեկի արգելափակման պատճառ կարող էր հանդիսանալ ջերմաստիճանի կտրուկ տատանումը. օդաչուների ժամանակը և ուժը չի բավականացրել շարժել ղեկը: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում 2016թ. մարտի 19-ին վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: